Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում  են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռեւս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն  «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն։

Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում մտահոգություն ունեն, որ եթե դաշինքում քվեարկությունը ազատ թողնեն, մեծամասնությունը կողմ է քվեարկելու, եւ այս դեպքում կստացվի դաշինքը, այսպես, թե այնպես, ոչ թե ընդդիմադիր է, այլ իշխանամետ։ Դրա համար նպատակահարմար են գտել միասնական որոշման արդյունքում կողմ քվեարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ