Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերեւս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին. «Պետք է նկատի ունենալ վերջին օրերի թուրք-ամերիկյան լարվածությունն Աֆրինում՝ քրդական խնդրին առնչվող. Ալիեւի համար նման լարվածությունները կարող են ֆորսմաժորային լինել, որովհետեւ հայտնի չէ, թե կողմերը մինչեւ ուր կհասնեն եւ ինչի շուրջ կպայմանավորվեն։

Պետք է արձանագրել նաեւ հաջորդ էական հանգամանքը. Ադրբեջանը խոստացել է Եվրոպային` մայիսին ազատ արձակել քաղբանտարկյալներին` մոտ 100 հոգու։ Բանն այն է, որ Ալիեւը ցանկանում է մինչեւ տարեվերջ հարեւանության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, եւ ԵՄ «բոնուսները»-գովասանքները՝ որ Ադրբեջանը «դառնում» է «ժողովրդավարական» երկիր, ստանալ այս գլխից` միաժամանակ ստանալով նաեւ ԵՄ-ամերիկյան օժանդակությունը` չորրորդ անգամ խանացման իր ճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Partner news