Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջին սպառման ապրանքների գները Հայաստանում շարունակում են տատանվել: «Հայկական ժամանակը» հերթական դիտարկումն է իրականացրել Երեւանի փոքր կենտրոնի սուպերմարկետներում:

Ամենաարագ թանկացած ապրանքը կարագն է: Հոկտեմբերին մեկ կգ «Նորզելանդական» տեսակի կարագն արժեր 3940 դրամ, այսօր՝ 4400 դրամ:

Եթե կարագի գինը չի նվազում, ապա հավի մսի դեպքում՝ հակառակ գործընթացն է: Ամբողջական հավի մեկ կգ-ն արժե 1200-1300 դրամ, մինչդեռ հոկտեմբերին այն սկսվում էր 1560 դրամից:

Տավարի փափուկ միսը հասել է ռեկորդային ցուցանիշին: Մեկ կգ փափուկ միսը երեկ վաճառվում էր 4100 դրամով: Երեք ամսում այն թանկացել է 450 դրամով:

Կարտոֆիլի հարցում աղքատներին ոչնչով չենք կարող ուրախացնել, գինը կայուն պահպանվում է՝ 250 դրամ: 10 դրամով էժանացել է ձուն, բայց կտրուկ թանկացել են լոլիկն ու վարունգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Partner news