Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Նույնիսկ, առանց Ամերիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երեւանը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հարմար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն:

Այսինքն` ցանկացած պահի նա կարող է հարված հասցնել եւ պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է՝ զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություններով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտիկան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարելագործվել պարուրաձեւ, ոչ թե՝ շրջանակային, եւ շատ լուրջ վերաբերվել մեր երկրների անվտանգությանը»,- «168 ժամի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության հրապարակած զեկույցին՝ ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա նշել է, որ 90-ական թվականներին Ադրբեջանի նպատակը հետեւյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջեւանի հետ, Նախիջեւանից հարձակում Երեւանի վրա: «Մենք այն ժամանակ կոտրեցինք այս մտադրությունը եւ ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն»,- ասել է Տեր-Գրիգորյանցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ