Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել:

10 անդամից կազմված այս խորհրդի 5 անդամին ընտրելու է ԱԺ-ն, 5 անդամին՝ դատավորների ընդհանուր ժողովը, դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, բոլոր ատյանների դատարաններից:

Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ 230 դատավորներից 200-ը հրաժարվել են ընդգրկվել խորհրդի կազմում. նրանք համապատասխան դիմումներ են ներկայացրել: Արդյունքում` հիմա 5 տեղի համար 30 հոգու մեջ թեժ պայքար է. վճռաբեկ դատարանից խորհրդի կազմում ընգրկվելու համար դիմել է 5 դատավոր, վերաքննիչից, օրինակ, 4 դատավոր, եւ այսպես շարունակ:

 Նշենք, որ ԲԴԽ կազմի համար դատական համակարգի ներկայացուցիչների ընտրությունները տեղի են ունենալու մարտի 1-ին, եւ այդ օրը չեն բացառվում անգամ սկանդալները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ