Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլային թիմեր ձեւավորելու ջանքերը կրկին բերել են Ռուբեն Հայրապետյան- Գագիկ Ծառուկյան հերթական բախման:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը այս օրերին հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի Նեմեցի հետ, փորձել է ուղիներ որոնել նրան ՀԱՕԿ նախագահի հետ հաշտեցնելու համար: Նա ոչ պաշտոնական այցով մի քանի անգամ հանդիպել է վերջինիս ու առաջարկներ ներկայացրել:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռ. Հայրապետյանը անդրդվելի է մնացել եւ անտեսել է հաշտվելու մասին հորդորները, հասկացնելով, որ ֆուտբոլը իր մենաշնորհն է, եւ ինքը որեւէ մեկին թույլ չի տա իր իրավունքները ոտնահարել:

Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային թիմեր ֆինանսավորելով փորձում է մտնել իր ոլորտ, ինքը չի հանդուրժի: Մեր տեղեկություններով՝ գործարարները այս օրերին շարունակում են երկուստեք մեսիջներ ուղարկել եւ հստակեցնել, թե ում է պատկանելու հայաստանյան ֆուտբոլում մենաշնորհ ունենալու առաջնահերթությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ