Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Դա իրական, անկեղծ եւ դրական քայլ էր երկու իշխանությունների համար՝ հայ-թուրքական հարաբերությունների առավել լավ ապագայի համար, ինչը անորոշ ժամկետով հետաձգվեց: Իմ մեկնաբանությունը՝ արձանագրությունները չեղարկելու Սարգսյանի որոշման վերաբերյալ, կարտահայտեմ թուրքական ասացվածքով. «Malumu ilam Etmek», ինչը նշանակում է՝ «Ասել կամ հայտարարել մի բան, որն արդեն հայտնի է ու ակնհայտ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր, թուրք սոցիոլոգ եւ գիտնական, պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին փաստական գրքերի հեղինակ, կալանավորվելու սպառնալիքի պատճառով Թուրքիայից հեռացած Թաներ Աքչամը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշմանը:

Թաներ Աքչամը նշել է, որ արձանագրությունները մահացած էին դեռ այն ժամանակ, երբ Թայիբ Էրդողանն այցելեց Բաքու եւ ելույթ ունեցավ Ադրբեջանի Խորհրդարանում:

«Իր խոսքում նա արդեն հայտարարել էր, որ Թուրքիան ավարտին չի հասցնի պահանջների իրականացման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի հեռացել Ղարաբաղից, ուստի Սարգսյանի հայտարարությունը պարզորոշ կերպով արտահայտեց այն, ինչն արդեն հստակ էր»,- նման կարծիք հայտնեց Թաներ Աքչամ՝ շարունակելով, որ հայկական կողմը բավականին ակտիվ քաղաքականություն է վարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, ինչն արդյունքներ չտվեց մի շարք պատճառներով:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց եւ զարգացրեց նախապայմանների մի ամբողջ շարք, ինչն անընդունելի էր»,- ասել է Աքչամը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ