Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում խորը համոզմունք է ձեւավորվել, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Սրա համար կան բոլոր հիմքերը:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն նաեւ այլ վարկածներ: Օրինակ, որ վերջին պահին Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքն արդեն մեկ անգամ ասել է, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, ասել է նաեւ, որ իր կարծիքով նույն մարը երկու անգամից ավելի չպետք է հավակնի պետության ղեկավարի պաշտոնին, եւ նշի, որ իր այդ համոզմունքը դեռ ուժի մեջ է, ուստի ինքն առաջադրում է այլ թեկնածուի:

Հնարավո՞ր է նման սցենար: գոնե առայժմ հնարավոր է: Իսկ արդյոք սպասելի՞ է, որ Սերժ Սարգսյանը նման բան անի, կարծում ենք՝ այո:

Այս ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնի համար երեք անուն է շրջանառվել՝ Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան եւ Վիգեն Սարգսյան: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն ունի շարունակել պաշտոնավարել, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի վարչապետ դառնալ եւ շնորհակալ կլինի, որ իրեն հնարավորություն տան շարունակել ՊՆ-ում իր սկսած գործը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մի մարդը երրորդ անգամ չպետք է երկրի ղեկավար լինի, իսկ թե ինքը որ ոլորտում ինչով կարող է օգնակար լինել պետությանը, դեռ կորոշի:

Կարեն Կարապետյանի հետ ամեն ինչ թերեւս պարզ է, նրա ցանկությունն այլեւս ոչինչ չի նշանակում, իսկ ահա Վիգեն Սարգսյանը չի կարող հրաժարվել վարչապետի պաշտոնից, եթե Սերժ Սարգսյանն ու կուսակցությունը նման որոշում կայացնեն:

Պաշտպանության նախարարի պաշտոնն այս առումով ընդամենը տրամպլինի դեր կունենա Վիգեն Սարգսյանի համար:

Վիգեն Սարգսյանի համար էլ Սերժ Սարգսյանն անբեկանելի հեղինակություն է, եւ հետո այս ընթացքում նա սեփական մաշկի վրա զգաց, թե ինչպես կարող են իրեն ոչնչացնել, եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չանի: Նախարարի պաշտոնում նրա կարճ պաշտոնավարման ընթացքում մի քանի դեպք եղավ, երբ իշխանական մամուլը պատրաստ էր նրան հաշված ժամերի ընթացքում ոչնչացնել:

Եվ Վիգեն Սարգսյանը կարող էր հասկանալ, ինչու է դա արվում եւ ինչ է նշանակում: Դա կարող է նշանակել մի բան՝ ինչ պաշտոնի էլ լինի, մտքով չանցկացնի Սերժ Սարգսյանի գլխից վերեւ թռչել, հակառակ դեպքում մի օրում հողին կհավասարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ