Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ:

Մարտի 8-ին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կանանց է քաղաքապետը նվեր մատուցել` մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»:

Ակնհայտ է` Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանիի» անդամներին Մարտի 8-ի առթիվ որեւէ նվեր չի տվել հայտնի միջադեպի պատճառով: Բայց քաղաքապետի այս պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է եւ վայել չէ ղեկավարին, պաշտոնյային, հատկապես՝ տղամարդուն: Ի վերջո, փոքրոգությունն ու քինախնդրությունն այնքան էլ լավ հատկանիշներ չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ