Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը:

Հիշեցնենք` զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկեղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգեւոր, այլ քաղաքացիական ծիսակարգով` մկրտված չլինելու պատճառով:

Ըստ մեր աղբյուրի` եկեղեցու քահանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, եւ քանի որ Գրիգորը երկար տարիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ պահել Շիրակի թեմի առաջնորդին։ Վերջինս ասել է` ի՞նչ եք խորացել, զինվոր է, քաղաքացիական կարգ կատարեք:

Հոգեւոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել: Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ