Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա:

Նա վերջինիս ուղղակիորեն հասկացրել է, որ հույս չունենա, թե կարող է ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ ՔԿՀ-ի պետ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներում եւ համացանցում թեժ քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողը կանանց տոնի առթիվ ռեպորտաժ էր պատրաստել «Աբովյան» ՔԿՀ-ի մասին եւ ծաղրել անազատության մեջ գտնվողն կանանց:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի էր որակել կատարվածը եւ ասել՝ «սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից, եւ լուրջ քննարկում ենք ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ