Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու եւ էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար:

Բայց մինչ վարչապետի հանձնարարականը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պետական գերատեսչություններն արդեն անցել են գործի: Մասնավորապես նախարարությունները պոլիկլինիկաներին, դեղատներին, լաբորատորիաներին էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար ուղղորդում են միանալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի (խոսքը «Բիլայն Արմենիա» ընկերության մասին է) 6 հազար դրամանոց ինտերնետ փաթեթներին:

Ընդ որում, համակարգին միանալու համար ԱՆ-ն պահանջում է բոլոր բուժհաստատություններից, նաեւ դեղատներից ապահովված լինել ինտերնետով: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` առողջապահության, ինչպես նաեւ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարություններից փոխանցեցին, որ նման բան չկա` նշելով, որ որեւէ օպերատորի ծառայությունից օգտվելու վերաբերյալ ուղղորդում չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ