Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արդեն մեկ ամիս է, ինչ Բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված քաղա­քացի Պետրոս Սարգսյանի դիմումը եւ դեռ որոշում չի կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին, թե դիմումի քննությունն ընթանում է, երբ կավարտի՝ դրա մո­տավոր ժամկետների, հնարավոր արդ­յունքների մասին ոչինչ ասել չեն կա­րող:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ըն­կալվել, Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձեւ է»: «Բոշան դու ես»,-ի պատասխան՝ ասել էր Վի­գեն Սարգսյանը:

Դատելով էթիկայի հանձնաժողովի դանդաղկոտությունից՝ դժվար չէ ենթադրել, որ իրականում այդպես նպատակ կա Վիգեն Սարգսյա­նի դեմ ներկայացված դիմումը մոռա­ցության տալու, ապա աննկատ, անաղ­մուկ մերժելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ