Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որ մշակվում էր շուրջ երեք տարի, եւ կառավարությունը համարել էր անհետաձգելի, վերջին պահին հանվել է այսօր մեկնարկվող ԱԺ նիստերի օրակարգից:

Կառավարությունը որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել ապրիլին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս նախագիծը կառավարությունից ԱԺ ճանապարհին ու ԱԺ-ում ահռելի փոփոխությունների է ենթարկվել:

Ի սկզբանե ամրագրված է եղել, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն: Սակայն ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, չդիմանալով գայթակղությանը, առաջարկել է` տասը անդամ ունենալու դեպքում կառավարման խորհրդի անդամներից մեկը, իսկ 10-ից ավելիի դեպքում՝ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել:

Կառավարման խորհուրդների կազմն էլ, ըստ նախագծի, հաստատելու է վարչապետը: Այսինքն` անգամ այս լիազորությունն են վերապահում նոր Սահմանադրությամբ ապագա վարչապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ