Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հայտնի ողբերգական վթարից մահացած ՃՈ ոստիկան, 33-ամյա Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթեւիկ Գասպարյանը, ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եղբայրը որդու ծնվելուց հետո որոշել էր առողջ ապրելակերպով զբաղվել, բազմաթիվ նպատակներ ուներ: Նա նաեւ որոշակի դժգոհություն է հայտնել նախաքննական մարմնից:

«Նախաքննության ընթացքին ինչքանով որ տեղյակ ենք, էն արագությունը, որ իրականում եղել է 170կմ/ժ, իջեցվել է՝ 120-ի: Այնպես է, որ գիտեինք, որ ինքը (խոսքը Սարգիս Վարդանյանի մասին է.-հեղ.) եղել է թմրամիջոցների եւ ալկոհոլի ազդեցության տակ, սակայն իբր փորձաքննությամբ պարզվել է, որ նա ո՛չ թմրամիջոց է օգտագործած եղել, ո՛չ էլ՝ ալկոհոլ: Զարմանալի չի լինի, որ վերջում պարզվի՝ ոստիկաններն են մեղավոր եղել»,- ասել է Տաթեւիկ Գասպարյանը:

Նա պատմել է նախաքննության ընթացքի, իր զոհված եղբոր՝ 33-ամյա ոստիկանի երազանքների ու պլանների մասին, եղբոր հետ զոհված մյուս ոստիկանի մասին: Խաչիկ Գասպարյանն ավտովթարից մի քանի օր առաջ էր որդի ունեցել:  

Ճըվճվ Արոյի որդուն՝ Սարգիս Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Խափանման միջոց է ընտվել կալանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ