Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլեւ յուրայինների հանդեպ: Դեռեւս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար:

Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի՝ մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ հետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ: Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է. «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ