Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Կհարամվի՞ Սերժ Սարգսյանի սպասվող վարչապետությունը, թե՞ այն կանցնի «սահուն, աննշմար, որպես քնքուշ մութի թեւ»:

Կարծում ենք` երկրորդը: Նախ` փողոցային պայքարի մասով. գրեթե զրոյական է հնարավորությունը, որ ընդդիմությանը կհաջողվի գեներացնել կրիտիկական զանգված Ազատության հրապարակում, ուր նրանց սպասում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը: «Սպասողները» ոչ մի կերպ չեն կարողանալու որեւէ բանի հասնել, եթե անգամ այդ գեներացիան տեղի ունենա. շահերը, պատկերացումները, սպասումները անչափ տարբեր են: Հետո էլ՝ իշխանությունները «բորդյուրին» քնած չեն: Եթե չասենք` հատկապես այդ «գործով» արթուն պահակ են` ոչ միայն համապատասխան օբյեկտների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, համապատասխան մարմինների հատուկ «ռեժիմային» օրակարգի, այլեւ նույն քաղաքական տեխնոլոգիաների առումով:

Նախ՝ իշխանությունները կհոգան, որ փողոց դուրս եկած «գեներացվածների» մեջ անտիգեներացվածները արագ պառակտեն շարժումը: Եվ հետո, դեռ պարզ չէ, ինչ «գեներացիայով» են այնտեղ նրանք հայտնվելու, երբ արդեն իսկ հայտնի է` Նիկոլի եւ «Ելքի» հետ խնդիր կա` էս գլխից: Չնայած, եթե մեզ հարցնեք, կասենք` չկա. «Ելքը» գրագետ, հավասարակշիռ կհայտարարի, որ իր մի մասին «պահակ է կարգում» խորհրդարանում, մյուս մասը գնում է փողոց` պայքարելու: ՈՒ պահպանելու իր ամբողջականությունը` խիստ գրագետ ձեւով: Սա, կարծում ենք, գիտակցում են նաեւ «Ելքում»: Այնպես որ, խոսելը «Ելքի» պառակտման մասին ոչ միայն վաղաժամ, այլեւ պարզունակ մոտեցման արդյունք է:
Հաջորդ քաղտեխնոլոգիան էլ այն է, որ նույն «գեներացվող» ընդդիմությանը իշխանությունը պահում է եզրագծի վրա` անորոշության մեջ ու դեռ կպահի: Քանի որ Սերժ Սարգսյանը քանիցս է ապացուցել իր անսպասելի խաղացող լինելու «եզրույթը», ըստ այդմ էլ, վարչապետի թեկնածությունը կհայտարարվի ապրիլի 14-16-ի մերձակայքում: Այդ ժամանակահատվածում անգամ ամենագերակտիվ «գեներացվածները» չեն կարող վերակազմավորվել, էլ ուր մնաց` գրագետ պայքար տանել: Իսկ եթե մինչ այդ սկսեն պայքարել վարչապետի թեկնածության դեմ, Դյուրենմաթը եւս մեկ անգամ շուռ կգա գերեզմանում ու կարտաբերի. «Քաղաքական թատրոնն այս անգամ եւս գերազանցեց իմ թատրոնին»:

Մնում է «Հիտլեր-2» տարբերակը. ոմանք արդեն իսկ հայտարարել են, չէ՞, «վենդետա, ահաբեկչություն, անհրաժեշտ դեպքում` զենք»: Ինչը կունենա եթե` «ունենա» լոկալ դրսեւորում, որը կճնշվի տոտալ կոմբինացիայով: 
Տե՛ս ՊՊԾ գրավումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ