Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է, ռուսական մամուլի էջերը հեղեղված են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանի միջեւ ծագած սկանդալային խնդիրների մասին նյութերով:

Ռուբեն Գրիգորյանի փաստաբանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Արա Աբրահամյանի ջանքերով քրեական գործ է հարուցվել Գրիգորյանի դեմ: Խոսքը «2Н Компани» փակ բաժնետիրական ընկերության ունեցվածքի մասին է, որի փայատերերը Գրիգորյանն ու Արա Աբրահամյանի կինն են՝ 50/50 տոկոսներով:

Ի՞նչ կատու է անցել նրանց միջեւ, դժվար է պարզել: Նշվում է, թե Արա Աբրահամյանը ցանկանում է տիրանալ ընկերության ողջ բաժնեմասին:

Փաստաբանը նշում է, թե Արա Աբրահամյանը բազմիցս հիշատակել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ընկերն է, հասկացնելով, որ ինքը հզոր է եւ նպատակին կհասնի: Ի պաշտոնե (նկատի ունենք, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ) Արա Աբրահամյանը Սփյուռքի հայերին միավորող անհատներից մեկը պետք է լինի, հանրությանն անհասկանալի է, թե ինչու է նա իրավապահներին «գործ տալիս» հայերի դեմ եւ ուզում խլել հայի ունեցվածքը:

Գուցե ինքը ճի՞շտ է վարվում: Գուցե մանրամասներ չգիտենք:

Առայժմ Արա Աբրահամյանը որեւէ կերպ չի արձագանքել «2H company» ընկերության հետ կապված սկանդալին:

Եթե այս ամենին ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ Գրիգորյանը ընդդիմադիր կեցածքի անհատականություն է, իսկ Աբրահամյանը ընդգծված իշխանամետ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, ապա նորանոր հարցեր կառաջանան այս խնդրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ