Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռեւս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք կար:

Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին եւ պատրաստ վնասազերծել հարձակվողներին: Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհելու գաղափարից: Կասկածներ կան, որ զրահամեքենան զորամասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգուշացրել է իրենց պլանի ձախողման մասին:

Ըստ մեր աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ով դեռեւս կալանավորված չէր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ