Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հրայր Թովմասյանը 64 կողմ, 27 դեմ, 2 անվավեր եւ քվեախցում թողնված եւ հաշվի չառնված 1 դեմ ձայներով ընտրվեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ:

ՍԴ նորաթուխ նախագահին դեռ շատ փորձություններ են սպասվում, սակայն այսօր նա առաջին հարվածն է ստացել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ՝ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»: Նման պնդում արել է այլեւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բոլորովին վերջերս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում: Դավիթ Հարությունյանը դժվար չիմանար այս մասին:

Ինչ վերաբերում է Թովմասյանին, , ապա նա իսկապես ճիշտ չի ասել, որովհետեւ մարտի 14-ին Գերմանիայի կանցլերն ընտրվել է փակ քվեարկությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ