Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին եւ Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում: Կարծում եմ` այստեղ եւս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսեւորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը Ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաեւ կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ: Իրենք՝ հակամարտող կողմերը եւս, հակամարտության չկարգավորված կարգավիճակից օգտվել են, ներքաղաքական խնդիրներ են լուծել, չեն փորձել սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը, ինչն իրականում հզոր է եղել:

Հայաստանն ինքն է իրեն դրել անելանելի դրության մեջ՝ իր արտաքին քաղաքականությունը 100%-ով կողմնորոշելով դեպի Ռուսաստան, ինչը չեն արել ԵԱՏՄ անդամ մյուս երկրները նման ծավալով: Այսինքն` կա նաեւ Հայաստանի քաղաքականության խնդիրը, չնայած կան փորձեր՝ նաեւ ինչ-որ համագործակցություն ունենալ Արեւմուտքի հետ, որը, բացի բարեփոխումներից, Ռուսաստանի հետ բանակցություններում լավ գործիք կարող է դառնալ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ռուսական քաղաքականությանը Ղարաբաղում:

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն այլ կարծիքի է:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ամենաակտիվ քաղաքական սուբյեկտներից մեկն է եղել, որը գործել է, որպեսզի հակամարտության գոտում պատերազմ չբռնկվի: Ժամանակ առ ժամանակ, ըստ Սկակովի, Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել ռազմական բռնկումները հակամարտության գոտում: Նրա խոսքով` պետք է իսկապես հասնել նրան, որ նոր զենքի գործարքներն այլեւս չլինեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ