Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ես զարմացած եմ, թե ինչու են այդ ուժերը որոշել հանրահավաքներ անցկացնել միայն հիմա, եւ ոչ՝ ավելի վաղ: Այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու էր վարչապետ, հայտնի էր վաղուց, գոնե ես այդ մասին ասել եմ գոնե մեկ տարի: Եթե ես՝ օտար լինելով, այդ մասին ասում եմ արդեն մեկ տարի, ապա ներսում այդ մարդիկ ավելի վաղ պետք է իմանային այդ մասին: Իսկ եթե նրանք ավելի վաղ գիտեին, տրամաբանական է, որ պետք է ավելի վաղ սկսեին արձագանքել սպասվող փոփոխություններին»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հայաստանյան մի շարք ուժերի իշխանափոխության ծրագրերին:

Ըստ Կոլերովի` այդ ուժերի հույսերը, թե նրանք կարող են հաջողության հասնել, հավատ չեն ներշնչում, քանի որ իրականում երկիրը երբեք առանց ղեկավար չի մնա, եւ հաջողության համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:

Իր հերթին՝ եվրոպացի քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժման մեծ ներուժ չի տեսնում, որովհետեւ ընդդիմությունը լուրջ այլընտրանք չի առաջարկում:

«Այդ ուժերը նախաձեռնում են գործընթացներ՝ չիմանալով՝ կունենա՞ն հետեւորդներ, թե՞ ոչ: Սա այդքան էլ հասկանալի չէ, ինչո՞ւ նախաձեռնել մի գործընթաց, որի ընթացքն արդեն անորոշ է, առավել եւս՝ ավելորդ է խոսել արդյունքների մասին: Իշխանություններից դժգոհություններ միշտ կան, հատկապես՝ հետսովետական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քանի որ խնդիրները շատ են, բայց պետք է լինի ընդդիմություն, որը կառաջարկի առավել լավ ծրագիր, առավել արժանահավատ կոչեր, քան իշխանությունը: Քանի դեռ այդ կոչերը չկան, հասարակությունը չի կարող համախմբվել եւ իրավիճակ փոխել»,- ասել է եվրոպացի վերլուծաբանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ