Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարդու ամենադրական կողմը այն է, որ նա թերություններ ունի, իհարկե, եթե այդ թերությունները ուրիշ որեւէ մեկին չեն վնասում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուն:

Այս ուշագրավ ձեւակերպումը կարելի է համարել մաեստրոյի երթական գլուխգործոցն ու պարզապես շրջանցել նույնպիսի նրբանկատությամբ՝ ինչպես զառամախտով մարդու պարագայում է արվում:

Բայց ամբողջ հարցն այն է, որ այս տեսակետը հենց իշխող կուսակցության՝ հանրապետականի դիրքորոշումն է: Ստացվում է, որ Հայկազ Բաղմանյանի «թերությունները»՝ զորօրինակ  զինվոր խոշտանգելը, բանակի փողերը գողանալը, ապօրինի բիզնես իրականացնելը, ուրիշ ոչ մեկին չեն վնասել: Քարը պայթի՝ Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին:

Բայց Հայաստանն ու հայ զինվորը հո ուրիշ չե՞ն Հայկազի համար: Իր բոստանն է, իր քարը: Հիմա էլ թող մի քիչ ՀԱՊԿ-ում վարուցան անի: Ի՞նչ է պատահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ