Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Պարզվում է՝ նրա «Բերետա» տիպի ատրճանակը գողացողի ինքնությունը դեռ չի պարզվել:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 1-ին մասով (զենք ռազմամթերք շորթելը): Տռուզյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի բնակիչ Առաքել Մովսիսյանը 2018 թվականի փետրվարի 27-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 20-27-ին անհայտ անձը, օգտվելով իրեն պատկանող «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, ավտոմեքենայի սրահում գտնվող ձեռքի պայուսակի միջից գաղտնի հափշտակել է «Բերետա» տեսակի 9մմ տրամաչափի իր անվանական ատրճանակը, որով պարգեւատրվել է դեռեւս 1993 թվականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ