Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայում սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Դեռ մեկ տարի էլ չի անցել ծառայության պետի պաշտոնում նշանակվելու օրից, բայց ծնունդով սպիտակցի ՀՀԿ-ական պաշտոնյան հասցրել է այնքան հարստանալ, որ ամառանոցային թանկ բնակավայր համարվող Բյուրականում շինարարական աշխատանքներ է ծավալել:

Հիշեցնենք, որ Սահակյանը պաշտոնը ստանձնելուց հետո անհաշտ պայքարէր ծավալել համակարգում առկա կոռուպցիայի դեմ: Նա կոռուպցիայի դեմ պայքարի իր ճանապարհին չէր խնայել անգամ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հովանավորյալներին, որոնք ֆինանսական չարաշահումներ էին թույլ տվել:

Դրա հետեւանքով, ըստ մամուլի տեղեկությունների, լարվել էին վերջինիս եւ Արտեմ Ասատրյանի հարաբերությունները:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, կենսաթոշակների յուրացման գործով ազատազրկված Վազգեն Խաչիկյանը եւս առանձնատուն կառուցելու մղում ուներ: Նա իր առանձնատունը կառուցել էր վերոնշյալ պաշտոնը ստանձնելուց շատ չանցած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ