Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Հայկազ Բաղմանյանն աննախանձելի վիճակում է գտնվում: Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան, ունեցած դրամական միջոցների մասին նույնպես տեղեկություն չկա: Իսկ տարեկան եկամուտը կազմում է 6,43 դրամ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 22-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ՝ կնքելով զինվորական ծառայության անցնելու մասին նոր պայմանագիր՝ երեք տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ