Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, բացի մինչ օրս հայտարարված բիզնես պրոյեկտներից, պատրաստվում է Ջերմուկ քաղաքում առողջարանային խոշոր համալիր կառուցել։ Մոտավորապես այնպիսին, ինչպիսին Խանջյան փողոցում գտնվող շքեղ «Մուլտի Վելնես» սպորտային եւ ժամանցային համալիրն է, որը, հիշեցնենք, բացվեց 2016-ի նոյեմբերին եւ այժմ ծանրաբեռնված աշխատում է։ Ջերմուկում կառուցվելիք առողջապահական համալիրի համար մոտ 5 միլիոն դոլար է ներդնելու Ծառուկյանը։

Մեր տեղեկությունը Ծառուկյանի մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը հաստատեց, ասաց, որ այժմ նախագծային ու գեոդեզիական աշխատանքներ են կատարվում։ Այս համալիրը կդառնա Ջերմուկում վաղուցվանից գործող համալիրների մրցակիցը։ Դրանցից ամենաշքեղը եւ թանկը Աշոտ Արսենյանի եւ Սամվել Սարգսյանի համալիրներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ