Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պաշտոնյա­ներից զատ` Արմեն Սարգսյանը երեկ նաև նախագահականում է նշանակում-ազատումներ արել: Մասնավորապես` Արմեն Գևորգյանի` փոխվարչապետ նշանակվելուց հետո նախագահականում աշխատակազմի ղեկավարի թափուր մնացած պաշտոնն այժմ նախագահի հրամանագրով զբաղեցնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վար­դան Մակարյանը, բայց ժամանա­կավոր պաշտոնակատարի կարգա­վիճակով: 

Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղե­կացանք, որ Վարդան Մակարյանին, ով նախագահի աշխատակազմում իր երկարամյա աշխատանքի ընթացք­ում, ասում են, հասցրել է տիրապետել պետական համակարգին, կարճ ժամանակով, այսպես ասած, «գործուղել» են` օգնելու Արմեն Սարգսյանի նոր ստեղծվող աշխատակազմին, և առաքելությունը բարեհաջող ավարտելուց հետո նա կվերադառնա վարչապետի աշխատակազմ` պատասխանատու պաշտոնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ