Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին հատկապես Երեւանի դատարաններում քրեական գործերով նիստերը չեն կայանում կալա­նավորներին ՔԿՀ-ներից դուրս չբերելու պատճառով: Ավելին` կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում:

Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլեւ անգամ ամենահասարակ հանցագործու­թյունների դեպքում: Ըստ մեր աղբյուրների`պատճառը Հայաստանում անցկացվող հանրահավաքներն ու բո­ղոքի ցույցերն են. չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ, նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր:

«Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրա­թերթի հարցին ի պատասխան`հերքել է այս լուրերը, բայց եւ ասել. «Առանց գրության չի կարող լինել, մեկ կի­լոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի գա, վերցնի, տանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ