Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին քաղաքական դաշտում կրկին թափ է առել «առնետավազքը». հանրության շրջանում այդ ուժերը սկսել են ավելի վատ ընկալվել, քան հանրապետականները: Եվ կրկին անփոխարինելի են դաշնակցականները, որոնք, ինչպես ժամանակին «պետության փողերը վերցրին ու հայդե Փարիզ», այնպես էլ հիմա, իրենց «սիրասուն» ՀՀԿ-ին լքեցին ու հայդե՛ փողոց: Դուրս եկան կոալիցիայից եւ նույնիսկ այնքան համարձակություն չունեցան, որ բացահայտ հայտարարեն, թե կանգնում են Նիկոլ Փաշինյանի կողքին, որովհետեւ մտավախություն ունեն, թե նորից կարող է իրավիճակ փոխվել, եւ իրենք ճողոպրելու տեղ չունենան:

Սակայն այս ամենում մի շատ ուշագրավ բան կա. փաստորեն, ՀՅԴ-ն իր աջակցությունն է հայտնում այն շարժմանը, որը նպատակ ունի ՀՀԿ-ին ամբողջությամբ հեռացնելու իշխանությունից: Աջակցելով այս գործընթացին, ՀՅԴ-ն հիշու՞մ է իր անցյալը, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց դաշնակցության գործունեությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ