Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ֆրակցիայի նիստին ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները, բացի շարժմանը միացած «Գրանդ քենդիի» ներկայացուցչից ու Սեյրան Սարոյանից, որն ԱՄՆ-ում է, սակայն մոտ օրերս պատրաստվում է վերադառնալ: Ինչպես միշտ, ներկա չի եղել նաեւ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը:

Նիստի մասին պատմող ՀՀԿ-ականները զմայլված էին Սերժ Սարգսյանով։ «Այդքան մարդկային, այդքան էմոցիոնալ մենք նրան չէինք տեսել. ամեն բառը կշռադատված ու ապրված էր։ Շատ հուզիչ էր, մենք իրեն իսկապես սիրում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Սերժ Սարգսյանը հիմնականում խոսել է ՀՀԿ-ի միասնականության մասին, ասել, որ ունեն այնքան ձայն, որ առանց որեւէ մեկի աջակցության կարող են ընտրել իրենց թեկնածուին` Կարեն Կարապետյանին, որին էլ ինքը հանձնում է ՀՀԿ-ի ղեկավարումը, «որպեսզի չասեն` ես ստվերային ձեւով կառավարում եմ ՀՀԿ-ն։ ՀՀԿ լիդերն այլեւս Կարեն Կարապետյանն է, եւ բոլորդ մեկ մարդու պես պետք է համախմբվեք իր շուրջ. դեզերտիրներ չպիտի լինեն»:

Իսկ ինչպե՞ս է տեղի ունենալու ՀՀԿ ղեկավարության անցումը Կարեն Կարապետյանին՝ համագումա՞ր եք անելու: «Կարծում եմ` ոչ. ՀՀԿ ղեկավարի լիազորությունները, ըստ կանոնակարգի, մեխանիկորեն անցնում են առաջին տեղակալին, կարծում ենք՝ խորհրդի նիստ կանենք, այդ մասին կխոսենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ