Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով այս օրերին մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է: Ու չնայած պատասխանատուները հայտարարում են, թե բոլոր կրթօջախներում գումար հավաքելն արգելված է, այսուհանդերձ մեր ահազանգող քաղաքացիները նշում են, որ մայրաքաղաքի դպրոցներում ավարտական քննությունների համար մեծ գումարներ են պահանջում:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանում Երեւանի թիվ 122 ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտից տնօրենի համար որպես «մաղարիչ» պահանջում են 40-հազարական դրամ, որպեսզի քննությունները «հարթ» անցնե եւ «նորմալ» գնահատականներ դրվեն ավարտական վկայականներում:

Դպրոցում կա երեք ավարտական 9-րդ դասարան, որտեղ սովորում է 20-22 աշակերտ, գումարի չափի մասին կարելի է արդեն պատկերացում կազմել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ