Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի ժամանակավոր կառավարության ձեւավորմանը:

Թեեւ դաշինքը ամենասկզբից միացել է համաժողովրդական պայքարին եւ արդեն երկու անգամ է սատարում է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու հարցում, սակայն դաշինքը նպատակահարմար չի գտնում այս փուլում քաղաքական պատասխանատվություն ստանձնել ժամանակավոր կառավարության գործունեության համար:

Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքը կմնա ընդդիմություն եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ընդդիմադիր ուժ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ