Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կրթության և գիտության նախարարի պաշտոնն առաջարկվել է ԿԳՆ նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդները դեմ են եղել, և այժմ ԿԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է ՔՊ վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։

Աշոտ Բլեյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր հետ քննարկվել է ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցը։ «Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ