Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում դեռեւս մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը (որին, հիշեցնենք, ԲԴԽ կազմում առաջադրել էր ՀՀԿ-ն) փորձում են վերահսկողության տակ պահել հատկապես վարչական դատարանները: Ավելին` այդ դատարանի, դատավորների ցուցակները Հարությունյանը մտադիր է ինքը կազմել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նման մոտեցման պատճառն այն է, որ վարչական դատարանները քննարկում են ընտրական գործընթացներին վերաբերող հարցերը: Ու քանի որ ՀՀ-ում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ի կողմից ԲԴԽ միջոցով փորձ է կատարվում պահպանել վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ:

Ի վերջո, այս դատարանը կարող է, օրինակ, որեւէ գրանցում անվավեր ճանաչել` այդպես կանաչ լույս վառելով ՀՀԿ-ականների առաջ: Իսկ պարտվող կողմը զրկված է դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ