Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը: 

Հայտարարագրի համաձայն՝ Դանիել յանը նախորդ տարի 9 միլիոն 100 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Իսկ տարեկան եկամուտներից պարզ է դառնում, որ այդ բնակարանը նա ստացել է որպես ժառանգություն:

Բնակարանի ձեռք բերումից բացի նրա եկամուտները գոյացել են 9 միլիոն 339 հազար դրամ աշխատավարձից ու 7 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից: Իսկ դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 500 հազար դրամ ու 22 հազար ամերիկյան դոլար:

Կինը՝ Մառա Մարգարյանը, ունեցել է 3 միլիոն 986 հազար դրամի եկամուտ, որը նրա աշխատավարձն է, և 7 միլիոն 900 հազար դրամ ու 33 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ