Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով  մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար:

Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված եւ չի բացառվում՝ կոպեկներով:

Այսօր այն մի քանի անգամ ավելի թանկ գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է, այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեզ առանձնատները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ