Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը «Նորֆոլկ» ընկերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկամուտների կոմիտեի այլեւս նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ով, ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է:

Սակայն պարզվել է, որ Հարությունյանն Իսպանիայում է եւ իր բացակայությունը պատճառաբանել է առողջական խնդիրներով, որ դրանք կարգավորելուց հետո կվերադառնա:

Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, եւ թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար:

Հնարավոր է, որ այդ հիվանդություններն այնքան խորը եւ անբուժելի լինեն, որ նրանք այդպես էլ չկարողանան ընդհատել բուժման կուրսը եւ կամավոր Հայաստան վերադառնան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ