Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ  հրաժարական ներկայացնելու ծրագիր չունի եւ շարունակում է իրականացնել Սյունիքի մարզպետի պարտականությունները: Ըստ մարզպետի, կան ընթացիկ շատ ծրագրեր, որոնք պետք է ավարտին հասցնեն:

Ծանոթ չե՞ք Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն:

Նման հորդորով որեւէ մեկն ինձ չի դիմել այս օրերի ընթացքում: Ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ ես եւ իմ  թիմը բազմաթիվ կարեւոր նախագծեր ենք ձեռնարկել, որոնց մի մասը դեռեւս չեն ընթացքի մեջ են: Հրաժարականի դիմում ներկայացնելն ու այդ ծրագրերը ավարտին չհասցնելը խոստումը դրժելու փորձ կդիտվի, իսկ դա դեմ է իմ սկզբունքներին: 

Կմանրամասնե՞ք, ինչ նախագծերի մասին է խոսքը եւ ի՞նչ միջոցներով են դրանք իրականացվում։

Բոլորին հայտնի է, որ մարզպետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո իմ նախաձեռնությամբ ստեղծվեց «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը», որի նպատակն է  մասնավոր միջոցների ներգրավմամբ լուծում տալ մարզում առկա խնդիրներին: Հիմնադրամի միջոցներով իրականացվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության ոլորտներում ամենատարբեր ծրագրեր, կառուցվել է գերժամանակակից կինոթատրոն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ համատեղ վերակառուցվում է մարզի զարգացման համար գերկարեւոր նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանը, սուբսիդավորվում է հասարակական տրանսպորտը եւ այսպես շարունակ։ Եթե խոսենք թվերով, ապա այս կարճ ժամանակահատվածում հիմնադրամի միջոցներով մարզի զարգացմանը շուրջ 500 միլիոն դրամ է ուղղվել։ Կրկին նշեմ, որ այս միջոցները ձեւավորվել են բացառապես մասնավոր սեկտորի կողմից, հիմնական դոնոր է հանդիսացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», ինչպես նաեւ այն մեր գործընկերները, ովքեր սրտացավ են Սյունիքի ապագայի հանդեպ, եւ վստահելով մեր թիմին, ունենում են իրենց ներդնումը։ Մեր ներկայությունը կառավարությունում իրենց համար հանդիսացել է երաշխիք, ինչը անխոս խիստ պարտավորցնող է։

Այնուամենայնիվ, եթե նոր կառավարությունը պահանջի, որ հրաժարական տաք, ինչպե՞ս կվարվեք:

Հայաստանի Հանարապետության Սահմանադրության համաձայն՝ մարզպետներին նշանակում եւ ազատում է կառավարությունը: Հետագա զարգացումները կախված կլինեն Հայաստանի Հանարապետության կառավարության ղեկավարի ընդունած որոշումներից: Կրկնում եմ՝ ինձ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր չի եղել եւ իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ