Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին համայնքներում տեղի ունեցող զարգացումները բավական լարված իրավիճակ են ստեղծել մարզերում:

Բանն այն է, որ նույնիսկ ապրիլին մեկնարկած համաժողովրդական շարժման օրերին շատ քաղաքացիներ գնացել են համայնքապետերի մոտ եւ ասել, որ իր դեմ բան չունեն, իրեն հարգում ու արած գործը գնահատում են, բայց խնդիրը Սերժ Սարգսյանն է: Այսօր Սերժ Սարգսյանն այլեւս իշխանություն չէ, իսկ գործողները սկսել են ստուգումներ, դիմակավորված շրջայցեր ու ձերբակալություններ քաղաքներում, ինչը միանշանակ չի ընկալվում տեղերում, նույնիսկ նկատվում են ուժային կառույցների դեմ աճող ագրեսիայի դրսեւորումներ:

Տարբեր մարզերից մեր աղբյուրները պնդում են, որ նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքապետեր են ընտրվել, (որոշ դեպքերում ճիշտ է ասելը՝ նշանակվել), մարդիկ, ովքեր ունեն մեծ ֆինանսական կարողություններ եւ բնական է, որ նրանց չէր հետաքրքրում համայնքների փոքր գումարները թռցնելը, ավելին, հաճախ նաեւ վերեւից եկած հրահանգով գումարներ են ծախսել սեփական գրպաններից, այս մարդկանց հանդեպ տեղերում ձեւավորվել է հարգանք եւ կոռումպացված չլինելու մասին համոզմունք, իսկ երբ քաղաքացիները տեսնում են իրենց համայնքի ղեկավարի հետեւից եկած հատուկջոկատայինների՝ սկսում են անթաքույց բողոքել, թե ինչ է արել այս մարդը բացի փող ծախսելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ