Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵԿՄ գրասենյակում հավաքի ժամանակ բախվել են ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Մելքոնյանը, ով վաղուց հեռացել է ԵԿՄ-ից, Ազատամարտիկների դաշինքի անդամ է, բայց ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ինչը դուր չի եկել Ասլանյանին։ Նա Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական չէ՝ «միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ: Թեժ վեճ է ծավալվել, բանը ձեռնամարտի չի հասել միայն ընկերների միջամտության շնորհիվ: Նիստում որոշել են «հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մ․ Գրիգորյանի լիազորությունները:

Մինչեւ արտահերթ համագումար կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը։ Մինչեւ առաջիկա վարչության նիստը՝ հունիսի 24-ը, ԵԿՄ համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա»: Ազատամարտիկները որոշել են հետայսու շարժվել Վազգեն Սարգսյանի գաղափարներով: Իսկ համագումար կարող է հրավիրել ԵԿՄ վարչությունը՝ 180 անդամների 2/3-ի համաձայնությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ