Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է «Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 16–ին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում էր Մարտի 1–ի բացահայտմանը: Կարեւորելով Երեւանում 2008 թվականի մարտի 1–ին եւ 2–ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, ինչպես նաեւ 10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, խնդրել էին նշված դեպքերի վերաբերյալ որեւէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՔԾ:

«Փաստ»–ը փորձեց պարզել` հայտարարությունից հետո ՀՔԾ–ն ինչ արձագանքներ է ստացել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Հայտարարությունից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել տարբեր քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել քննությանը: Այս պահին ավելին չենք կարող ասել` ելնելով զուտ նախաքննության գաղտնիությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ