Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը: Թանկացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի բոլոր տեսակների գները մեզ մոտ թանկանում են իրար հետ միաժամանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը` Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվառելիքը 460-ից դարձավ 470 դրամ:

Քանի որ կառավարությունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միաժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, եւ արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է:

Ընդհանրապես, երբ վառելիքի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է երկու հանգամանքով` վառելիքի միջազգային գներ եւ հայկական դրամի փոխարժեք: Դրամի փոխարժեքը այս տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել կամ եթե ենթարկվել էլ է, ապա շատ չնչին եւ վառելիքի գների վրա չէր կարող ազդեցություն ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ