Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով: «Էս էլ հեղափոխության օգուտը: Սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում»,-կեսլուրջ-կեսկատակ ասում էր մեր զրուցակիցներից մեկը:

Սակայն պարզվում է, որ բուժհաստատությունները ԱԱՀ-ով չեն հարկվում, ինչի մասին են վկայում նաեւ նշյալ կենտրոնի կողմից տրված կտրոնները, ուր ԱԱՀ տողում գրված է 0: Այսինքն, թանկացումների պատճառները շատ ավելի խորքային են:

Վերադառնալով գներին, նշենք, որ, ի մասնավորի, վերակենդանացման բաժանմունքում մեկ օր մնալու համար նախկին 40.000 դրամի փոխարեն հիմա վճարում են 50.000 դրամ, նույն համամասնությամբ թանկացել են նաեւ որոշ հետազոտությունների, ինչպես նաեւ բուժման գները:

Ի դեպ, ուշագրավ է, որ այստեղ ոչ վիրահատական բուժման վճարը ոչ թե հաստատագրված է, այլ օրական կտրվածքով, ասենք՝ օրը 25.000 դրամ՝ նախկին 20.000-ի փոխարեն՝ ընդհանուր պալատում: Քանի օր կմնա հիվանդը, այնքան էլ կվճարի: 

Թե ինչու են բարձրացել գները, փորձեցինք պատասխան ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Մի կերպ գտան մեկին, ով կարող է պատասխանել, վերջինս խնդրեց գրավոր ուղարկել հարցը, ուղարկեցինք: Անցել է մի քանի օր, իսկ պատասխան չկա: Երեւի դժվար է պատասխանել՝ իրոք գները բարձրացե՞լ են, թե՞ ոչ: Կարծում ենք՝ ավելի դժվար է պատասխանել երկրորդ հարցին՝ ինչո՞ւ են բարձրացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ