Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Չկան եւ չեն կարող լինել վարչապետ Փաշինյանի օրոք հակաժողովրդավարական կարգեր, եւ չի կարող լինել քաղաքացիների կամարտահայտման այլ ձեւ, քան խաղաղ, անզեն, ոչ բռնի կամարտահայտումը։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ մեկնաբանելով «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Ենիգոմշյանը մեզ տված հարցազրույցում նշել էր. «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրավապահները զբաղվեն Ենիգոմշյանի հայտարարությամբ, որը զենքի սպառնալիք է պարունակում, Արման Եղոյանը պատասխանել է. «Դա արդեն թող որոշեն իրավապահ մարմինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ