Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սեւանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), եւ մեկ բաժակ ջուր է փորձարկել Սեւանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սեւանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:

Փաստորեն, նրա կատարած փորձը փորձանք է բերել հենց իր գլխին, եւ Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ