Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Սնկի պես աճել են նոր կուսակցություններն ու քաղաքական նորաթուխ դաշինքները եւ այս միտումից փորձում են հետ չմնալ անգամ կառավարությունում:

Պարզվում է՝ երիտկառավարությունում վարչապետ Փաշինյանից հեռու՝ լուրջ խմորումներ կան: Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը եւս պատրաստվում է կուսակցություն բացել, ինչն անհասկանալի է քաղաքական թիմի համար:

Իհարկե, օգնականի աշխատանքը կամ նրա կուսակցություն բացելը, թերեւս այդպիսի մեծ ուշադրության չէր արժանանա, սակայն, քանի որ իրավիճակ է փոխվել, եւ կառավարությունում օգնականներն ու խորհրդականներն իրենց հայտարարություններով, քաղաքացիական ակտիվությամբ մթնոլորտ են ստեղծում, սա, թերեւս, կարող է լուրջ հարված լինել եւ առաջին հերթին հենց Ավինյանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ