Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։

Ասլանյանը իր մտերիմներին, հարազատներին, ովքեր Երեւանում ընտրելու իրավունք ունեն, հորդորել է առաջիկա ընտրություններում ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։

Ինքը՝ Ասլանյանը, մեզ հետ զրույցում տեղեկությունը որակեց որպես ապատեղեկատվություն. «Նման բան չկա։ Դա իրականությանը չի համապատասխանում, հետեւաբար դրանից բխող որեւէ ածանցյալ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ