Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել եւ բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:

Արդյունքում, այս գործի վրա ծախսվում է մարդկային մեծաքանակ ռեսուրս ու էներգիա, ինչի հետեւանքով նախարարությունների բուն գործառույթները հաճախ տուժում են կամ իրականացվում գերմարդկային ճիգերի շնորհիվ:

Ավելին, այդ գործընթացը ոչ միայն բավական աշխատատար է, քանզի այդքան էլ հեշտ չէ միանգամից որեւէ փաստաթղթի նայելով՝ եզրակացություններ անել, այլեւ խիստ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Հաշվի առնելով այդ բացահայտումների կարեւորությունը, մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նախարարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծել առանձին մարմին, ուր ներգրավված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներ, իրավաբաններ ու հատկապես ֆինանսիստներ:

Այս մարմինը կզբաղվի պետական կառույցներում կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմամբ. ընդ որում, խոսքը ոչ միայն նախկին ժամանակաշրջանի մասին է, այլեւ ապագա հնարավոր ռիսկերը ի հայտ բերելու եւ կանխելու:

Իսկ ահա նախարարություններն իրենց ռեսուրսներն ու ջանքերը կներդնեն իրենց հիմնական առաքելության իրականացման գործում: Թե ինչ որոշում է այս առումով կայացրել Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները դեռեւս տեղյակ չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ