Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, ինչ այսօր տիրում է ամբողջ Հայաստանում, մեղմ ասած, նշանակում է ապականել բոլոր ոլորտները: Այս մասին իր մտահոգությունն է բարձրացնում  հայտնի հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Դպրոցի մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ եթե  ՀՀ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարիխուանայի ջատագով է, ես իմ երեխային չեմ ուզում այստեղ դպրոց տանել, որովհետեւ չեմ կարողանալու հետո երեխայիս բացատրել, թե ինչու է մարիխուանան վատ բան:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, նույն պատկերն այնտեղ է: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի մարդ է, ով խոսում է մանկական դագաղների արտադրությունից, իսկ այսօր մեր առողջապահությանն է տիրապետում»,-ասել է Մադաթյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ